Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բարետեսներն ու փորձառուն

Բարետեսներն ու փորձառուն
29.01.2013 | 15:51

«Փորձառությանը վերաբերվում եմ հարգանքով, բայց ոչ սրբազան սարսուռով: Բարետեսությունը թերևս կփրկի աշխարհը, եթե չարությունն ու տգիտությունն այն չկործանեն»,-այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակացության անդամ Արփինե Հովհաննիսյանը մամուլում հրապարակված այն լուրերին, թե ԵԽԽՎ են գնում ոչ թե փորձառուները, այլ բարետեսները: Նրա խոսքի հետ համաձայնեց նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը և հավելեց. «Բարետեսությունը չի բացառում պրոֆեսիոնալիզմը»:

Իսկ «բարետեսները» Դավիթ Հարությունյանից աջ ու ձախ նստած ներկայացնում էին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքները: «Կազմակերպությունը դառնում է ավելի ու ավելի տարօրինակ կազմակերպություն: Որոշակի զոռբայություններ Ադրբեջանին սկսել են ներվել»,-հայտարարեց պատվիրակության ղեկավարը` միաժամանակ չհերքելով, որ Ադրբեջանի լոբիստական աշխատանքները հիմնվում են նաև օտարերկրացի պատվիրակներին կաշառելու վրա: «Այս անգամ տեղի ունեցավ մի երևույթ, որն ակնհայտ դարձրեց, որ ԵԽԽՎ-ում ամեն ինչ հարթ չէ: Քննարկմանը շատ ակտիվ մասնակցեցին պատգամավորներ, որոնք երկար տարիներ լինելով ԵԽԽՎ անդամ երբևէ չէին ներկայացել որևէ նիստի: Շատ ակտիվ ելույթ ունեցան, այսինքն ձեռագիրը շատ հստակ էր, որ սա կառավարվում է մի կետից: Պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում լոբիստական աշխատանքը շատ լուրջ ծաղկել է»,-վստահեցրեց Դավիթ Հարությունյանը` ներկայացնելով պատվիրակության անդամների ելույթները ու աշխատանքները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ